Կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչներ, սիրելի գործընկերներ,

2016-12-30

Շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:
Կրթության ոլորտը մշտապես եղել է մեր ազգային ինքնության պահպանման բաղադրիչն ու հուսալի ապագա կերտելու կարևորագույն միջոցը: 
Ուստի, մեզանից յուրաքանչյուրից պահանջվում է մասնագիտական գործունեությունն իրականացնելիս լինել առավել զգոն և խստապահանջ՝ ոլորտի առջև դրված մարտահրավերներին դիմակայելու և ցանկալի արդյունքն առավել տեսանելի դարձնելու համար:
Ցանկանում եմ, որ գալիք 2017 թվականը լինի աշխատանքային նորանոր ձեռքբերումների ու հաջողությունների, խաղաղության, առաջընթացի և բարօրության  տարի:
Թող այն բոլորիս բերի անձնական երջանկություն, ցանկությունների իրականացում և լավատեսություն:

ՀՀ կրթության և գիտության նախարար ՝  ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Հանրային քննարկումներ

Ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի ներառում հանրակրթական ծրագրերում

2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրով հանրակրթության ոլորտում նախատեսված է ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի…