Պարգևներ` ՀՀ անկախության հռչակման 16-րդ տարեդարձի կապակցությամբ

2007-09-28

 Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 16-րդ տարեդարձի առթիվ, գիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել.
 
Վազգեն Շավարշի Մելիքյանին -Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի    «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնի վարիչ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի ուսումնական դեպարտամենտի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ալպիկ Ռաֆայելի Մկրտչյանին -Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի գիտական ղեկավար, ակադեմիկոս
 
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 16-րդ տարեդարձի կապակցությամբ, պատմագիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրվել է.
 
Վլադիմիր Բախշիի Բարխուդարյանը -Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս
 
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 16-րդ տարեդարձի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով, Մովսես Խորենացու մեդալով պարգևատրվել է.
 
Վազգեն Արշալույսի Գաբրիելյանը -Երևանի պետական համալսարանի հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Բրիտանական հեղինակավոր «Rhinegold» պարբերականը՝ ՀՀ ԿԳՄՍ աջակցությամբ անցկացված «Ժամանակակից դասականներ» փառատոնի մասին

Հայաստանում անցկացված «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին անդրադարձել է «Rhinegold» հեղինակավոր պարբերականը։ «Rhinegold»-ը համարվում է բարձրարժեք երաժշտությանն ու կատարողական արվեստին անդրադարձող լավագույն հարթակներից մեկը Մեծ Բրիտանիայում և աշխարհում։

Նոյեմբերի 1-9-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և գլխավոր դիրիժոր ու գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հյուրընկալել էին այնպիսի կոմպոզիտորների, ինչպիսիք են Քշիշտոֆ Պենդերեցկին,…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։