Երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագիր

2007-08-13

Ամերիկյան խորհուրդների երեւանյան գրասենյակը կազմակերպում է մրցույթ՝ երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել Հայաստանի եւ մի շարք ԱՊՀ եւ Արեւելյան Եվրոպայի երկրների բուհերի դասախոսներին վերապատրաստվելու հումանիտար եւ հասարակական գիտությունների ասպարեզում հետեւյալ մասնագիտություններով՝ ամերիկաբանություն, ճարտարապետություն եւ քաղաքաշինություն, արվեստի կառավարում, բիզնեսի կառավարում, մշակութային անտրոպոլոգիա, տնտեսագիտություն, կրթության…

Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստում

2007-07-26

Հուլիսի 30-ին, ժամը 12.00-ին «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնում /Ալեք Մանուկյան 13, ՀՊՄՀ 4-րդ մասնաշենք, մուտքը` բակի կողմից/ տեղի կունենա սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացների բացման հանդիսավոր արարողությունը:

Մեկամսյա դասընթացներին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչներ:

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել 581391 և 555830 հեռախոսահամարներով:

Նախարարը հանդիպեց ուսուցիչներին

2007-07-24

ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնում հանդիպեց վերապատրաստման դասընթացներին մասնակցող սփյուռքահայ ուսուցչիներինÖ‰ Աշխարհի 11 երկրից ժամանած 30 ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ նախարարը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող կրթական բարեփոխումների ընթացքըÖ‰

Անդրադառնալով Հայաստան-Սփյուռք կրթական առնչություններին՝ նա խոսեց նաեւ հայկական գաղթօջախների խնդիրների մասինÖ‰ Նախարարը մտահոգություն հայտնեց հայկական կրթօջախներում աշակերտների նվազման միտման…

Մեկնարկեցին ավանդական դարձած դասընթացները

2007-07-24

Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնում այսօր հանդիսավոր արարողությամբ արդեն 7-րդ անգամ մեկնարկեցին սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ավանդական դարձած դասընթացներըÖ‰ Միջոցառմանը ներկա էր ՀՀ ԿԳ նախարար Լեւոն ՄկրտչյանըÖ‰ Այս տարի դասընթացներին մասնակցելու համար աշխարհի 12 երկրից հայտ է ներկայացել շուրջ 65 ուսուցիչÖ‰ Ուրախալին այն է, որ ձեռնարկի մասնակից համայնքների աշխարհագրությունը տարեցտարի…

Օլիմպիական նոր հաղթանակներ

2007-07-24

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում հուլիսի 15-24-ը կայացած քիմիայի միջազգային 39-րդ օլիմպիադայում Հայաստանի թիմը հանդես է եկել աննախադեպ հաջողությամբ: Մեր թիմի վաստակել է երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ: Ավագ դպրոցի աշակերտներից բաղկացած թիմը ղեկավարել են Երևանի պետական բժշկական համալսարանի ամբիոնի վարիչ Լիդա Սահակյանը և նույն բուհի ասպիրանտ Արտակ Թովմասյանը: Արծաթե մեդալի…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։