Պարգևներ գիտնականներին

2007-09-28

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԿԳ նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 16-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրված կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչների պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը: Պարգևները հանձնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:  

Նախարարը, կարևորելով պարգևատրված գիտնականների մեծ ավանդը գիտության և կրթության բնագավառում, նշեց. «Մեզ համար պահը…

Պարգևներ` ՀՀ անկախության հռչակման 16-րդ տարեդարձի կապակցությամբ

2007-09-28

 Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 16-րդ տարեդարձի առթիվ, գիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել.
 
Վազգեն Շավարշի Մելիքյանին -Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի    «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնի վարիչ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի ուսումնական դեպարտամենտի…

Պարգևներ` ՀՀ անկախության հռչակման 16-րդ տարեդարձի կապակցությամբ

2007-09-27

Սեպտեմբերի 28-ին, ժամը 1030–ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 16-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրված կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչների պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը: Պարգևները կհանձնի ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլը

2007-09-24

Սեպտեմբերի 25-ին ժամը 1400–ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն ուսուցիչ» և «Տարվա լավագույն դաստիարակ» ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթին մասնակցում է 35 մանկավարժ հանրապետության բոլոր մարզերից: 

Համահայկական երրորդ օլիմպիադայի հաղթողների պարգևատրում

2007-09-20

Սեպտեմբերի 20-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ Հայոց լեզվի և գրականության համահայկական երրորդ օլիմպիադայի և Հայագիտական մրցույթի փակման և հաղթողների պարգևատրման պաշտոնական արարողությունը: Մասնակիցներին իր ուղերձն էր հղել ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանը: ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը, կարևորելով օլիմպիադայի դերը սփյուռքահայ աշակերտների կյանքում, հորդորեց նրանց իրենց ստացած  գիտելիքներն ու տպավորությունները…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։