ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2008-05-27

Մայիսի 29-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը` «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի N 1602-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»         «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 29-իN 1440-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»…

Դպրոցականների 2-րդ հանրապետական շախմատի օլիմպիադա

2008-05-27

Մայիսի 27-ին, ժամը 1100-ին  Շախմատի տանը տեղի կունենա ՀՀ դպրոցականների 2-րդ հանրապետական շախմատի օլիմպիադայի բացման արարողությունը: Մրցաշարին կմասնակցեն մարզերի հավաքական թիմերը:

Վերջին դասը վարում է նախարարը

2008-05-23

Մայիսի 24-ին, ժամը 1030-ին Երևանի Ա. Պուշկինի անվան դպրոցի շրջանավարտների վերջին դասը կվարի ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:  

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ

2008-05-23

ՍիրելիÕ› շրջանավարտներ Շնորհավորում եմ Ձեզ Վերջին զանգի տոնի առթիվÖ‰ Ձեր կյանքում  նշանակալից այս շրջափուլը՝ դպրոցական ուսումնառության ավարտը, համընկնում է մեր ժողովրդի պատմության փառապանծ էջերից մեկի՝ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի 90-ամյա տարելիցին, որի խորհրդով է այս տարի հանրապետության դպրոցներում անցկացվում խորհրդանշական վերջին դասի՝ Վերջին զանգի արարողությունըÖ‰

«Մեծ կյանք»…

Վկայագրերի հանձնման արարողություն

2008-05-23

Մայիսի 23-ին, ժամը 1400-ին  «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպության» /АОКС/ դահլիճում /Աբովյան 3/ տեղի կունենա «Գերմաներենը արտասահմանյան դպրոցներում» ծրագրի շրջանակներում հաղթող ճանաչված աշակերտների վկայագրերի հանձնման պաշտոնական արարողությունը: Վկայագրերը կհանձնի ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։