Նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկիին

2019-08-13

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկիին։ Հագեցած հանդիպման օրակարգում երկու երկրների միջև համագործակցության հարցն էր բարձրագույն կրթությունից, հանրակրթությունից և գիտությունից մինչև մշակույթ ու սպորտ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և…

Օգոստոսի 12-ը երիտասարդության միջազգային օրն է

2019-08-12

Օգոստոսի 12-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է որպես երիտասարդության միջազգային օր: Այս տարվա կարգախոսն է «Փոխակերպելով կրթությունը», օրվա խորհուրդը` երիտասարդությանն առնչվող հարցերի բարձրաձայնումը:

«Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքում  փորձագիտական գնահատականներով և SMS քվեարկությամբ  2019 թվականին երիտասարդական մայրաքաղաք է հռչակվել Վանաձորը:  Երիտասարդական մայրաքաղաքն այսօր ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար…

2 արծաթե և 3 բրոնզե մեդալներ` «Աստղագիտության և աստղաֆիզիկայի» դպրոցականների միջազգային օլիմպիադայում

2019-08-12

2019 թվականի օգոստոսի 2-9-ը Հունգարիայի Կեստհեյ քաղաքում տեղի է ունեցել «Աստղագիտութան և աստղաֆիզիկայի» դպրոցականների միջազգային 13-րդ օլիմպիադան, որտեղ Հայաստանի Հանրապետության դպրոցականների թիմը նվաճել է 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ:
Օլիմպիադային մասնակցել է 46 երկրի 53 թիմ` 260 աշակերտով:
Արծաթե մեդալ են նվաճել`
Դավիթ Զոհրաբյանը (Ա. Շահինյանի…

Ներդրվել է աշխատաշուկայում պահանջարկ ունեցող 3 նոր մասնագիտություն

2019-08-09

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը միջազգային  և տեղական առաջատար կազմակերպությունների և ընկերությունների հետ համագործակցելով` 2019-2020 ուսումնական տարվանից միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդներին առաջարկում է  աշխատաշուկայում պահանջված նոր մասնագիտություններ:

Մասնավորապես` ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «ԿՆԱՈՒՖ Հայաստան» կազմակերպության համագործակցության արդյունքում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քոլեջում  ներդրվել է

Սեպտեմբերի 18-25-ը Ծաղկաձորում կանցկացվի դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությունը

2019-08-08

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկությամբ վերաբաշխում է կատարվել ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում: Մասնավորապես, Կառավարության օգոստոսի 8-ի նիստում ընդունված որոշմամբ «Կրթության և գիտության ոլորտի այլ միջոցառումներ» ծրագրով նախատեսված 14 մլն. 813.2 հազար դրամ գումարը հատկացվել է Դպրոցականների շախմատի աշխարհի առաջնության կազմակերպմանը:

Դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությունն անց…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։