Վերապատրաստման ծրագիր օրենսդիր մարմինների աշխատակիցների համար

2017-03-16

Ամերիկյան խորհուրդներ Հայաստանի գրասենյակը 2017 թվականին շարունակում է իրականացնել օրենսդիր մարմինների աշխատակիցների մասնագիտական կատարելագործմանը և փոխանակմանն ուղված ծրագիրը (Professional Fellows Program/PFP), որը հնարավորություն է ընձեռում երիտասարդ մասնագետներին ծանոթանալու և գործնական փորձ ձեռք բերելու ԱՄՆ-ի կառավարական մարմիններում:
Յուրաքանչյուր մասնակից վեցշաբաթյա վերապատրաստում կանցնի ԱՄՆ-ում:
Ծրագրի նախնական ժամանակացույցի համաձայն 2017 թվականի աշնան ծրագրի մասնակիցներն ԱՄՆ-ում կլինեն հոկտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 17-ը: PFP ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, վիզայի և առողջապահության ծախսերը և տրամադրում է կրթաթոշակ: Կեցությունն ու սնունդը տրամադրում են նախապես ընտրված հյուրընկալող ընտանիքները:
Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և բնակիչ, դիմելու պահին լինեն 25-ից 35 տարեկան, ունենան առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային փորձ և տիրապետեն անգլերենին:
Մասնակիցներն ընտրվում են մրցույթային կարգով: 
Դիմումները պետք է մինչև ս.թ. ապրիլի 7-ը ներկայացվեն առցանց` https://ais.americancouncils.org/pfp:
 Ամերիկյան խորհուրդները մարտի 23-ին ժամը 18:30 հանդիպում է կազմակերպում ծրագրին դիմելու գործընթացի և իրականացման փուլերի վերաբերյալ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։

Հանրային քննարկումներ

Ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի ներառում հանրակրթական ծրագրերում

2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրով հանրակրթության ոլորտում նախատեսված է ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի…