Ուսման հրավեր հինդի լեզու ուսանել ցանկացողների համար

2017-03-14

Հնդկաստանի Հինդի լեզվի կենտրոնական ինստիտուտը Հնդկաստանի Հանրապետության մարդկային ռեսուրսների զարգացման նախարարության հովանու ներքո 2017-2018թթ. համար Հայաստանին հատկացրել է կրթաթոշակ` հինդի լեզու ուսանել ցանկացողների համար:
Կրթաթոշակին կարող են դիմել 21-35 տարեկան այն քաղաքացիները, ովքեր ունեն 12 ամյա միջնակարգ կրթություն:
Միաժամանակ հայտնում ենք, որ դասընթացը անցկացվելու է ս.թ. օգոստոսի  1-ից մինչև 2018 թվականի ապրիլի 30-ը: Դիմումներն ընդունվելու են մինչև ս.թ. մարտի 17-ը: 
Առավել մանրամասն պայմաններին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարելի է ծանոթանալ կից ներկայացված նյութից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։

Հանրային քննարկումներ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություններ և…

Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում օտար լեզուների դասավանդման հայեցակարգի նախագիծ

ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում Հանրակրթական ծրագրեր իրականացնող  ուսումնական հաստատություններում օտար լեզուների դասավանդման հայեցակարգի նախագիծը: