Մրցույթ ՀՀ Արմավիրի մարզի «Արևիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի գործադիր մարմնի` տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

2017-03-09

ՀՀ Արմավիրի մարզի «Արևիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության  տնօրենի թափուր պաշտոնը  զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին  մասնակցելու պարտադիր պայմաններն են`  
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.Բարձրագույն կրթությունը,
3.Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար  պահանջվող  փաստաթղթերն են`  
1.Դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը, 
4.Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
5.Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6.Աշխատանքային  գրքույկի  պատճենը:
7.Զինվորական գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճեները  պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2017թ. մարտի 16–ից մինչև ապրիլի 14-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00–ից մինչև 14:00–ը բացի շաբաթ և կիրակի օրերից, Արևիկի միջնակարգ դպրոցում: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2017թ. ապրիլի 26-ին, ժամը 14:00-ին՝ ՀՀ Արմավիրի մարզի Արևիկի միջնակարգ դպրոցում, գ.Արևիկ 20-րդ փողոց, շենք 4: Տեղեկությունների համար զանգահարել 093-31-44-92 հեռախոսահամարով:

Հաստատվել են 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները: Համաձայն հրամանի՝ ուսումնական պարապմունքները սկսվում են 2017թ. սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2018թ. մայիսի 25-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 26-ին՝ 6- օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։

Հանրային քննարկումներ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1240-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1240-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու…

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-ն որոշման մեջ լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-ն որոշման մեջ լրացումներ եվ…