Մրցանակ` «Կրթություն հանուն կայուն զարգացման ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա» ծրագրի համար

2017-02-21

«Կրթություն հանուն կայուն զարգացման գործողությունների գլոբալ ծրագրի» (ESD Global Action Programme) շրջանակներում սահմանված  «Կրթություն հանուն կայուն զարգացման ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա մրցանակն»   առաջին անգամ շնորհվել է 2015 թվականի նոյեմբերին։ Վերջինս նախատեսված է գնահատելու և ցուցադրելու «Կրթություն հանուն կայուն զարգացման» ոլորտում անհատների, հաստատությունների, կազմակերպությունների կամ այլ միավորումների կողմից իրականացված ծրագրերն ու նախաձեռնությունները: Գործողությունների գլոբալ ծրագրի հիմնական նպատակն է կրթության և ուսուցման բոլոր մակարդակներում ու ոլորտներում սկսել կայուն զարգացման առաջընթացի խթանմանն ուղղված գործընթաց: 
Նշված մրցանակը շնորվում է տարեկան երեք մրցանակակիրների, որոնցից յուրաքանչյուրին հատկացվում է 50.000 ԱՄՆ դոլար: Մրցանակաբաշխության արարողությունը նախատեսվում է ընթացիկ տարվա վերջին եռամսյակում:
Յուրաքանչյուր պետություն կարող է ներկայացնել առավելագույնը երեք հայտ: Հայտերը պետք է ներկայացվեն միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հայաստանի ազգային հանձնաժողովի քարտուղարության միջոցով. ինքնաառաջադրվող հայտերը չեն ընդունվելու։ 
Ներկայացված հայտերը պետք է համապատասխանեն մրցանակի կանոնադրության պահանջներին և շնորհման չափանիշներին։ Յուրաքանչյուր հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել անգլերենով շարադրված աջակցման նամակ, որը կներառի՝ ընդհանուր տեղեկատվություն թեկնածուի և վերջինիս ձեռքբերումների վերաբերյալ, համառոտ տեղեկատվություն թեկնածուի կատարած աշխատանքի կամ դրա արդյունքների մասին և մրցանակի նպատակների իրականացման գործում թեկնածուի ներդրման նկարագրություն:
Մրցանակի վերաբերյալ այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ այցելելով http://en.unesco.org/prize-esd կայքէջը:
Ցանկացողները պահանջվող լրացված փաստաթղթերը մինչև ս.թ. մարտի 28-ը պետք է ներկայացնեն ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին (հեռ.` 010562364):

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։