Աշակերտական մրցույթի հաղթողների պարգևատրում

2017-02-15

 Փետրվարի 16-ին, ժամը 13:00-ին Երևանի «Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երևան» / հասցե՝ Աբովյան 14 / հյուրանացում տեղի կունենա ՀՀ ԿԳՆ-ի, Երևանի քաղաքապետարանի և «Իմ Դպրոց» կրթական կայքի կողմից 2016 թվականին մայրաքաղաքի 23 դպրոցների միջև «Մաթեմատիկա» առարկայից՝ 5-րդ և 6-րդ դասարանի աշակերտների միջև կազմակերպված մրցույթի արդյունքների պաշտոնական ազդարարման և հաղթողներին մրցանակների շնորհման արարողությունը : Մրցույթն անցկացվել է էլեկտրոնային կրթության զարգացման շրջանակում՝ առցանց թեստավորման միջոցով, և միտված է ՏՀՏ մեթոդների կիրառմամբ  ուսուցման և դասապատրաստման արդյունավետության բարձրացմանը: 
Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

Երազային հայրենիքի գաղափարից դեպի գործնական դաշտ. Լևոն Մկրտչյան

Հայ բարեգործական ընդհանուր միությունում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարան հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիր` ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց համար հայոց լեզվի դասընթացների կազմակերպման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և ՀՎՀ հիմնադիր և նախագահ, ՀԲԸՄ…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։