«Կրթություն: Երկխոսություն հանուն ապագայի» 2-րդ միջազգային մանկավարժական համաժողով

2017-02-13

2017թ. մարտի 26-28-ը Լատվիայում կայանալու  է «Կրթություն: Երկխոսություն հանուն ապագայի» 2-րդ միջազգային մանկավարժական համաժողովը, որին կարող են մասնակցել ուսումնական հաստատությունների աշխատակիցները, կրթության կառավարիչները և դպրոցներում աշխատող հոգեբանները:
 Համաժողովը նպատակ է հետապնդում խթանելու և խրախուսելու մանկավարժների ստեղծագործական և նորարարական մոտեցումները, ինչպես նաև նպաստելու քաղաքացիական ինքնագիտակցության բարձրացմանը և անձի հայրենասիրական դաստիարակությանը:
Պայմաններին, մասնակցության վճարին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարելի է ծանոթանալ կից ներկայացված նյութերից կամ  info@soclifti.lv, soclifti@inbox.lv կայքէջերից:

Երազային հայրենիքի գաղափարից դեպի գործնական դաշտ. Լևոն Մկրտչյան

Հայ բարեգործական ընդհանուր միությունում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարան հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիր` ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց համար հայոց լեզվի դասընթացների կազմակերպման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և ՀՎՀ հիմնադիր և նախագահ, ՀԲԸՄ…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։