Մրցույթ ՀՀ Արմավիրի մարզի «Նորակերտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի գործադիր մարմնի` տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

2017-02-08

ՀՀ Արմավիրի մարզի «Նորակերտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության  տնօրենի թափուր պաշտոնը  զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին  մասնակցելու պարտադիր պայմաններն են`  
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.Բարձրագույն կրթությունը,
3.Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար  պահանջվող  փաստաթղթերն  են`  
1.Դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը, 
4.Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
5.Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6.Աշխատանքային  գրքույկի  պատճենը:
7.Զինվորական գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճեները  պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2017թ. փետրվարի 15–ից մինչև մարտի 16-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00–ից մինչև 15:00–ը բացի շաբաթ և կիրակի օրերից, Նորակերտի միջնակարգ դպրոցում: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2017թ. մարտի 27-ին, ժամը 15:00-ին՝ ՀՀ Արմավիրի մարզի Մյասնիկյանի Նորակերտի միջնակարգ դպրոցում, հասցեն՝ ՀՀ Արմավիրի մարզ գ. Նորակերտ, Կոմիտասի 4: Տեղեկությունների համար զանգահարել 093-77-78-96 հեռախոսահամարով:

 

Սահմանվել է անվանական կրթաթոշակ` օլիմպիադաներում բարձր արդյունք ցուցաբերած աշակերտների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով 2020 թվականի հունվարի 1-ից կգործի հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներին ԿԳՄՍ նախարարության անվանական կրթաթոշակի տրամադրման նոր կարգը։

Հրամանի համաձայն՝ մեկ տարի ժամանակով ամսական նշված չափի կրթաթոշակ կարող են ստանալ հանրակրթական ուսումնական հաստատությունների այն սովորողները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

միջազգային առարկայական…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։