Վերապատրաստումներ hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար«Կրթություն առանց սահմանի»

2017-02-06

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է  վերապատրաստումներ այն անձանց համար, ովքեր ցանկանում են ստանալ ՀՀ hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք: 
Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի  (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, ով  ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ: 
Վերապատրաստումից հետո սահմանված կարգով քննություն հանձնած անձը ճանաչվում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած։
Վերապատրաստումներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել `
1) վերապատրաստման համար դիմում* (Ձև-1) 
2) 3x4 չափի մեկ լուսանկար
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը
4) աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը
5)  անձնագրի պատճենը
6) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը)
7) վերապատրաստող կազմակերպության հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:
Բոլոր փաստաթղթերը ներկայացնել երկու օրինակով:
Վերապատրաստման դասընթացների մասնակցության արժեքն է  70 000 ՀՀ դրամ:    
Վճարը ներառում է  բաշխման նյութեր, գրենական պիտույքներ:
Վճարում կատարելու համար նախատեսված բանկային հաշվեհամարն է`  163068052667, Հայէկոնոմբանկ ՓԲԸ,  «Կրթություն առանց սահմանի»ՍՊԸ   
Նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակների հետ միասին:  Պատճեների իսկությունը ստուգելուց հետո բնօրինակները վերադարձվում են:
Փաստաթղթերը կարող եք ներկայացնել
«Կրթություն առանց սահմանի» ՀԿ-ի գրասենյակ, hասցե՝ Երևան, Տիգրան Մեծի 3 նրբ, 17 շենք 
*Դիմումը (Ձև-1) կարող եք լրացնել փաստաթղթերն ընդունող դպրոցում:  
Փաստաթղթերն ընդունվում են ս/թ  փետրվարի 6-19-ը, ամեն օր` բացի շաբաթ-կիրակի օրերից,  մինչև ժամը 17.00: 
Դասընթացները կսկսվեն փետրվարի 20-ից:
Վերապատրաստումների ընդհանուր տևողությունը 15 օր է:  
Հարցերի դեպքում զանգահարել Լիլիթ Ադամյանին  010/55-30-04 հեռախոսահամարով:

 

Երազային հայրենիքի գաղափարից դեպի գործնական դաշտ. Լևոն Մկրտչյան

Հայ բարեգործական ընդհանուր միությունում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարան հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիր` ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց համար հայոց լեզվի դասընթացների կազմակերպման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և ՀՎՀ հիմնադիր և նախագահ, ՀԲԸՄ…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։