Վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար /Կրթության ազգային ինստիտուտ ԿԱԻ/

2017-02-06

 ՀՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ Կրթության ազգային ինստի¬տուտը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:
Դասընթացները կկազմակերպվեն

Երևան քաղաքում /Կրթության ազգային ինստիտուտ (ԿԱԻ), Տիգրան Մեծ 67, հեռ.` 57-21-00/

և ՀՀ մարզերում՝ 
/ԿԱԻ Շիրակի մասնաճյուղ, ք. Գյումրի, Գորկու 7, հեռ.` 093 17-14-14/,
/ԿԱԻ Լոռու մասնաճյուղ, ք. Վանաձոր, Մանուշյան 2, հեռ.` 0322 2-99-73/,
/ԿԱԻ Գեղարքունիքի մասնաճյուղ, ք. Գավառ, Արծրունու 98, հեռ.` 0264 2-13-66/,
/ԿԱԻ Կոտայքի մասնաճյուղ, ք. Հրազդան թիվ 13 ավագ դպր, հեռ.` 096-57-24-02/,
/ԿԱԻ Սյունիքի մասնաճյուղ, ք. Գորիս, Գուսան Աշոտի 32, հեռ.` 0284 2-40-00/,
/ԿԱԻ Կապանի մասնաճյուղ, ք. Կապան, Շահումյան 16ա, հեռ.` 0285 2-27-67/, 
/ԿԱԻ Արարատի մասնաճյուղ, ք. Արտաշատ, Տերյան 1ա, հեռ.` 0235 2-55-23/,
/ԿԱԻ Տավուշի մասնաճյուղ, ք. Իջևան, Բլբուլյան 94, հեռ.` 0263 3-25-53/, 
/ԿԱԻ Արմավիրի մասնաճյուղ, ք. Մեծամոր, 5-րդ թաղամաս 84, հեռ.` 0237 3-20-60/, 
/ԿԱԻ Վայոց Ձորի մասնաճյուղ, ք. Եղեգնաձոր, Արսենյան 11, հեռ.` 0281 2-01-60/:
/ԿԱԻ Արագածոտնի մասնաճյուղ, ք. Աշտարակ, Տիգրան Մեծի 35/1, հեռ.` 0232 3-52-92/,
Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձն, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1.դիմում` Կրթության ազգային ինստիտուտի տնօրենի անունով (ձև 1, լրացվում է տեղում).
2.3x4 չափի երկու լուսանկար.
3.բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
4.աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը.
5.անձնագրի պատճենը.
6.Ստացած վերջին հավաստագրի պատճենը /դրա առկայության դեպքում/.
7.մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը).
8.«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ում Կրթության ազգային ինստիտուտի 2472300529500010 հաշվեհամանին փոխանցված գումարի անդորրագիրը:
Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակի հետ միասին: Պատճենների համապատասխանությունը որոշելուց հետո բնօրինակները վերադարձվում են:
Վերապատրաստման դասընթացի արժեքը 80000 դրամ է, ներառյալ` գրենական պիտույքների, ուսումնական նյութերի տրամադրում:
Մասնակիցների ցանկությամբ դասընթացները կարող են կազմակերպվել ժամը 9:00-ից 14:00-ն, կամ այլ գրաֆիկով:
Դասընթացները կվարեն տնօրենների վերապատրաստման մեծ փորձ ունեցող` Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցներ և հրավիրված այլ մասնագետներ:
Դիմումներն ընդունվում են  2017 թվականի փետրվարի 6-20-ը ներառյալ` Կրթության ազգային ինստիտուտում /սենյակ 215, հեռ. 57-48-20, 55-92-98/  և ԿԱԻ մասնաճյուղերում` ամեն օր` ժամը 9:00-ից 16:00-ն: Դասընթացները կսկսեն ոչ ուշ, քան փետրվարի 23-ը:
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ վերը նշված հեռախոսահամարներով, www. aniedu.am կայքից կամ այցելելով ԿԱԻ և նրա մասնաճյուղեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։

Հանրային քննարկումներ

«Ձեռնարկատիրական կրթության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ

2017 թվականի հունվարի 12-ի N 122-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության գործունեության ծրագրի միջոցառումների 98-րդ կետով նախատեսված է «Ձեռնարկատիրական կրթության զարգացման…

Ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի ներառում հանրակրթական ծրագրերում

2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրով հանրակրթության ոլորտում նախատեսված է ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի…