Հայտարարություն. սոցիալական գովազդի նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի ձևավորման վերաբերյալ

2017-01-31

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 24-ի N 1244-Ն որոշմամբ սահմանված «Սոցիալական գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին կից ստեղծված հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգի» պահանջները՝ հանրապետական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով ընդունում է դիմումներ:
Հիշյալ որոշման համաձայն՝ հանրապետական հանձնաժողովը ձևավորվում է քաղաքացիական հասարա­կու­թյան և պետական մարմինների ներկայացուցիչներից:
Հանրապետական հանձնաժողովի կազմում յուրաքանչյուր բնագավառի հասարակական կազմակերպության ներկայացուցիչներից կարող է ընդգրկվել մեկ կամ երկու անդամ, որոնց մասնակցությունը կարող է նպաստել հանրապետական հանձնաժողովի առջև դրված խնդիրների ու նպատակների արդյունավետ իրականացմանը:
Կազմակերպության ներկայացուցիչները կարող են ընդգրկվել հանրապետական հանձնաժողովի կազմում, եթե՝
- կազմակերպության գործունեությունը համընկնում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված պահանջներին,
- տվյալ բնագավառում կազմակերպությունը ունի երկար փորձառություն,
- կազմակերպությունը իրականացրել է բնագավառին առնչվող ծրագրեր,
- կազմակերպության ներկայացուցիչները մասնակցել են պետա­կան մարմինների կողմից ստեղծված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխա­տանքներին,
- կազմակերպությունը համագործակցել է միջազգային կազմակերպությունների հետ:
Վերոգրյալ պահանջներին համապատասխանելու դեպքում հասարակական կազմակերպությունները հանրապետական հանձաժողովի կազմում ներկայացուցիչ ընդգրկելու համար պետք է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին ներկայացնեն դիմում (ձևը կցվում է):
Դիմումի մեջ պետք է ներկայացվեն վերը նշված պահանջները հիմնավորող տեղեկատվություններ և փաստաթղթեր, ինչպես նաև վերջին 2 տարվա ընթացքում հասարակական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ ֆինանսական և բովանդակային հաշվետվություն:
Դիմում ներկայացնելու վերջնաժամկետն է՝ 2017 թվականի փետրվարի 20-ը:
Դիմումները կարող եք ներկայացնել ՀՀ մշակույթի նախարարություն (0010, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2) կամ այն ուղարկել նախարարության պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ general@mincult.am:

Հանրային քննարկումներ

Ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի ներառում հանրակրթական ծրագրերում

2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրով հանրակրթության ոլորտում նախատեսված է ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի…