Մրցույթ` ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու համար -2017թ.

2017-01-30

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը, Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ, 2017-18 ուստարվա համար հայտարարում են մրցույթ`Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ կուրսում սովորող, ռուսերենին տիրապետող ՀՀ քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում մշտական  բնակության իրավունք կամ ժամանակավոր կացության կարգավիճակ և հաշվառված չեն Ռուսաստանի Դաշնության տարածքում:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.
•դիմում՝ մրցույթին մասնակցելու համար,
•հարցաթերթիկ և մասնակցության հայտաձև /http://russia.study կայքէջից/,
•միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի կամ դիպլոմի և միջուկի պատճենները` նոտարի կողմից ռուսերեն թարգմանված,
•ավարտական դասարանում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /10, 11 և 12-րդ դասարանի 1-ին կիսամյակ/, հաստատված դպրոցի տնօրենի կողմից`  դպրոցի կնիքով`  նոտարի կողմից ռուսերեն թարգմանված,
•ավարտական կուրսերում /բակալավրի, մագիստրոսի/ սովորողները՝ ակադեմիական տեղեկանք` ամբողջ ուսումնառության վերաբերյալ` նոտարի կողմից ռուսերեն թարգմանված,
•անձնագրի պատճենը` նոտարի կողմից ռուսերեն թարգմանված,
•բժշկական տեղեկանքներ՝ ընդհանուր առողջության և ՁԻԱՀ/ՄԻԱՎ վերաբերյալ  /ռուսերեն լեզվով/,
•3×4 չափի 6 գունավոր լուսանկար,
•արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Քննությունները կկազմակերպվեն` համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի  ապրիլի 26-ի N 597- Ն որոշմամբ հաստատված  «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի»:
Մագիստրոսական կրթության համար դիմորդների մրցույթը կկազմակերպվի` համաձայն ՀՀ ԿԳ նախարարի 6 դեկտեմբերի 2007 թ. N 1193-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի»:
Հետբուհական /ասպիրանտական/ կրթության համար դիմորդները ներկայացնում են նաև`
•ռեֆերատ՝ ռուսերեն լեզվով /10 էջ/,
•ռուսերեն լեզվի իմացության մակարդակը /ТРКИ-2/ հաստատող թերթիկ,
•օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ` համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ`  նոտարի կողմից ռուսերեն թարգմանված 
Մրցույթը կանցկացվի`  համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգի»:
Պահանջվող փաստաթղթերի փաթեթը պետք է ներկայացնել 3 օրինակով /փաթեթ + 2 պատճեն/:
Փաստաթղթերն ընդունվում են 2017 թվականի փետրվարի 1-ից մինչև փետրվարի 15-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ, ժամը 10:00-ից 17:00-ը, ընդմիջում` ժամը 13:00-14:00:
Փաստաթղթերը ներկայացնել  Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց /ք. Երևան, Հանրապետության փողոց 73, հեռ. 54-05-98/։ Քննությունները տեղի կունենան 2017թ. փետրվարի 16-ից 24-ը ընկած ժամանակահատվածում: Մրցույթը կկազմակերպվի երկու փուլով:
Մրցույթի հաղթողների տարկետման հետ կապված հարաբերությունները կկարգավորվեն ՀՀ կառավարության 2015թ. փետրվարի 5-ի N 117-Ն որոշմամբ սահմանված կարգով:
ՌԴ ուսումնական հաստատության ընտրությունը և գրանցումը դիմորդը  պետք է իրականացնի  www.russia-edu.ru  և http://russia.study կայքէջերի միջոցով:
Բոլոր մրցույթներն հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Ռուսաստանի Դաշնության բյուջեի միջոցների հաշվին։ 
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչություն /Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 3, հեռ. 54-05-98, 58-04-03/ կամ Գիտության և մշակույթի ռուսական կենտրոն /ք. Երևան, Պռոշյան 1-ին նրբ, տուն 20/14, հեռ. 52-03-60/:
Տեղեկատվական կայքեր` www.russia-edu.ru,  http://russia.study, http://arm.rs.gov.ru:

Հաստատվել են 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները: Համաձայն հրամանի՝ ուսումնական պարապմունքները սկսվում են 2017թ. սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2018թ. մայիսի 25-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 26-ին՝ 6- օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։

Հանրային քննարկումներ

«Ձեռնարկատիրական կրթության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ

2017 թվականի հունվարի 12-ի N 122-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության գործունեության ծրագրի միջոցառումների 98-րդ կետով նախատեսված է «Ձեռնարկատիրական կրթության զարգացման…

Ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի ներառում հանրակրթական ծրագրերում

2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրով հանրակրթության ոլորտում նախատեսված է ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի…