Մրցույթ ՀՀ Արմավիրի մարզի «Արտամետի Գուգեն Մարգարյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի գործադիր մարմնի` տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

2017-01-23

ՀՀ Արմավիրի  մարզի  «Արտամետի Գուգեն Մարգարյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ –ի կառավարման  խորհուրդը  հայտարարում  է բաց մրցույթ`   հաստատության  տնօրենի թափուր պաշտոնը  զբաղեցնելու համար:
 Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին  մասնակ-  ցելու  պարտադիր  պայմաններն են`  
1.ՀՀ  քաղաքացիությունը,
2.Բարձրագույն կրթությունը,
3.Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը  (հավաստագիր):
Մրցույթին  մասնակցելու  համար  պահանջվող  փաստաթղթերն  են`  
1.Դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.Հաստատության ղեկավարման իրավունքի ( հավաստագրի ) պատճենը, 
4.Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը( ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ) ,
5.Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ ( դրանց  առկայության  դեպքում),
6.Աշխատանքային  գրքույկի  պատճենը:
7.Զինվորական գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի  պատճեները  պետք է  ներկայացնել  բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2017թ. հունվարի 30 –ից մինչև   փետրվարի 28-ը  ներառյալ, ամեն օր ժամը 10 00 –ից մինչև 1400 –ը  բացի շաբաթ , կիրակի  և   ոչ  աշխատանքային  այլ  օրերից, Արտամետի Գուգեն Մարգարյանի անվան  միջնակարգ դպրոցում: 
Փաստաթղթերի  ընդունումը կանցկացվի ՝ ըստ կարգի:
Մրցույթը  տեղի կունենա 2017թ. մարտի 10-ին, ժամը 15:00-ին՝ Արմավիրի մարզի  Արտամետի Գուգեն Մարգարյանի անվան միջնակարգ դպրոցում./hասցեն՝ Արմավիրի  մարզ  գ. Արտամետ/:
Տեղեկությունների համար զանգահարել  093 00 01 51 հեռախոսահամարով:

Հանրային քննարկումներ

Այս պահին հանրային քննարկման ներկայացված նյութ չկա: