Մրցույթ ՀՀ Շիրակի մարզի «Աղինի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի գործադիր մարմնի` տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

2017-01-20

ՀՀ Շիրակի մարզի «Աղինի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար: Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը, 
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/: 
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը, 
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը, 
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի: 
Փաստաթղթերն ընդունվում են 2017թ. հունվարի 30-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, Աղինի միջնակարգ դպրոցում, հասցե` ՀՀ Շիրակի մարզ, գ. Աղին, փողոց 5, շենք 25, հեռ.՝ 093-83-98-39:
Մրցույթը տեղի կունենա 2017թ. մարտի 10-ին, ժամը 14:00-ին, Աղինի միջնակարգ դպրոցում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։

Հանրային քննարկումներ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություններ և…

Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում օտար լեզուների դասավանդման հայեցակարգի նախագիծ

ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում Հանրակրթական ծրագրեր իրականացնող  ուսումնական հաստատություններում օտար լեզուների դասավանդման հայեցակարգի նախագիծը: