Մրցույթ ՀՀ Արարատի մարզի «Ջրաշենի Սարգիս Քոլոզյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի գործադիր մարմնի` տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

2017-01-19

ՀՀ Արարատի մարզի «Ջրաշենի Սարգիս Քոլոզյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար: 
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն  կրթությունը,
3.ուսումնական հաստատության  կառավարման  իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին  մասնակցելու  համար պահանջվող փաստաթղթերն են `
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի  անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի  պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության  զարգացման  ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք  օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների  ցանկը կամ  գիտական  կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային  գրքույկի  պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2017թ. հունվարի 24-ից մինչև փետրվարի 22-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 14:00-ը, բացի շաբաթ և կիրակի  օրերից, Ջրաշենի Սարգիս Քոլոզյանի անվան միջնակարգ դպրոցում, հասցե` Արարատի մարզ, գ. Ջրաշեն, Ս. Քոլոզյան 4, հեռ.՝ 099-04-05-80, 094-66-75-84:
Մրցույթը տեղի կունենա 2017թ. մարտի 3-ին, ժամը 13:00-ին, Ջրաշենի Սարգիս Քոլոզյանի անվան միջնակարգ դպրոցում:

 

Հանրային քննարկումներ

Այս պահին հանրային քննարկման ներկայացված նյութ չկա: