Մրցույթ ՀՀ Սյունիքի մարզի «Վարդանիձորի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի գործադիր մարմնի` տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

2017-01-16

ՀՀ Սյունիքի մարզի « Վարդանիձորի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար: 
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն  կրթությունը,
3.ուսումնական հաստատության  կառավարման  իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին  մասնակցելու  համար պահանջվող փաստաթղթերն են `
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի  անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի  պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության  զարգացման  ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք  օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների  ցանկը կամ  գիտական  կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային  գրքույկի  պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2017թ. հունվարի 23-ից մինչև փետրվարի 21-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի  օրերից, Վարդանիձորի միջնակարգ դպրոցում, /հասցե` Սյունիքի մարզ, գ. Վարդանիձոր, հեռ.՝ 094-06-20-06,028-6-60-771/:
Մրցույթը տեղի կունենա 2017թ. մարտի 2-ին, ժամը 15:00-ին, Վարդանիձորի միջնակարգ դպրոցում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։

Հանրային քննարկումներ

«Ձեռնարկատիրական կրթության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ

2017 թվականի հունվարի 12-ի N 122-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության գործունեության ծրագրի միջոցառումների 98-րդ կետով նախատեսված է «Ձեռնարկատիրական կրթության զարգացման…

Ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի ներառում հանրակրթական ծրագրերում

2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրով հանրակրթության ոլորտում նախատեսված է ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի…