Մրցույթ ՀՀ Լոռու մարզի «Ստեփանավանի Հովհ. Թումանյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ–ի գործադիր մարմնի` տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

2017-01-13

ՀՀ Լոռու մարզի «Ստեփանավանի Հովհ. Թումանյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար: 
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն  կրթությունը,
3.ուսումնական հաստատության  կառավարման  իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին  մասնակցելու  համար պահանջվող փաստաթղթերն են `
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի  անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի  պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության  զարգացման  ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք  օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների  ցանկը կամ  գիտական  կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային  գրքույկի  պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2017թ. հունվարի 14-ից մինչև փետրվարի 17-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի  օրերից, Ստեփանավանի Հովհ. Թումանյանի անվան ավագ դպրոցում, հասցե՝ Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Մեղապարտի 15ա  հեռ.՝ 0256-2-26-40:
Մրցույթը տեղի կունենա 2017թ. փետրվարի 28-ին, ժամը 14:00-ին, Ստեփանավանի Հովհ. Թումանյանի անվան ավագ դպրոցում:

Հանրային քննարկումներ

Այս պահին հանրային քննարկման ներկայացված նյութ չկա: