Հեռավար սեմինար` մի շարք դպրոցների մասնակցությամբ

2016-12-07

Դեկտեմբերի 8-ին, ժամը 15:00-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, «Դպրոց-կենտրոնների միության» ԻԱՄ-ի հետ համատեղ, կազմակերպում է «Ներդպրոցական վերահսկողություն» թեմայով հեռավար սեմինար: Սեմինարին կմասնակցեն Երևանի թիվ 198, թիվ 182, թիվ 78 և թիվ 155, Ստեփանավանի և Հրազդանի ավագ,  Զորակի և Սուրենավանի միջնակարգ դպրոցների տնօրենները: 
Երևանի թիվ 182 դպրոցում /հասցե`Կորի փողոց, 55 շենք, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ/ սեմինարին կմասնակցեն նաև հարակից դպրոցների տնօրենները և ԿԳՆ պատասխանատուները:

Երազային հայրենիքի գաղափարից դեպի գործնական դաշտ. Լևոն Մկրտչյան

Հայ բարեգործական ընդհանուր միությունում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարան հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիր` ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց համար հայոց լեզվի դասընթացների կազմակերպման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և ՀՎՀ հիմնադիր և նախագահ, ՀԲԸՄ…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։