Մրցույթ ՀՀ Կոտայքի մարզի «Առինջի Կ. Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

2016-10-18

ՀՀ Կոտայքի մարզի «Առինջի Կ. Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոց»  ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`

1.Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն
2.Բարձրագույն կրթություն
3.Ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.Դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով
2.Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը
3.Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
4.Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ/
5.Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/
6.Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները  պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են  2016թ. հոկտեմբերի 28-ից  մինչև նոյեմբերի 27-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-15:00-ը, բացի շաբաթ և  կիրակի օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա  2016թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 15:00-ին, Առինջի Կ. Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոցում, հասցեն՝ ՀՀ Կոտայքի մարզ, գ. Առինջ, Մ. Մաշտոցի 66:
Տեղեկությունների համար զանգահարել 010/62-04-80  հեռախոսահամարներով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։

Հանրային քննարկումներ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1240-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1240-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու…

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-ն որոշման մեջ լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-ն որոշման մեջ լրացումներ եվ…