Մրցույթ «Երևանի թիվ 159 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնն զբաղեցնելու համար

2016-11-01

«Երևանի թիվ 159 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման  խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության  խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է  ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2016 թվականի նոյեմբերի 12-ից մինչև դեկտեմբերի 11-ը ներառյալ, ամեն օր` ժ.10:00-ից մինչև 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը  կանցկացվի `ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2016թ. դեկտեմբերի 22-ին, ժամը 14:00ին, Երևանի թիվ 159 ավագ դպրոցում:
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Նոր-Նորքի 5-րդ զանգված, Միկոյան 4/2, հեռ.՝010/64-11-33:

 

Հանրային քննարկումներ

Այս պահին հանրային քննարկման ներկայացված նյութ չկա: