Արևելյան գործընկերության 8-րդ նախարարական երկխոսություն Երևանում

2016-11-16

Նոյեմբերի 17-ին, ժամը 10.00-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կմեկնարկի Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության ձևաչափով հանդիպումը` նվիրված հետազոտության, գիտության և նորարարության հարցերին: Միջոցառմանը, որը հյուրընկալում է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը,  մասնակցում են Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը, Հետազոտության, գիտության և նորարարության ԵՄ հանձնակատար Կարլոս Մոեդաշը, Սլովակիայի կրթության, գիտության, հետազոտության և սպորտի նախարար Պետեր Պլավչանը, Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Լիլիա Գրինևիչը, Վրաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Թամազ Մարսագիշվիլին, Բելառուսի Գիտության պետական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Շումիլինը, Մոլդովայի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Գեորգի Դուկան: Նիստի բացմանը նախատեսվում է արարողակարգային նկարահանում:
Ժամը 12.00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Լևոն Կիլիկեցի» սրահում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի,  Հետազոտության, գիտության և նորարարության ԵՄ հանձնակատար Կարլոս Մոեդաշի և բարձրաստիճան մյուս պաշտոնյաների մասնակցությամբ:

Հանրային քննարկումներ

Այս պահին հանրային քննարկման ներկայացված նյութ չկա: