ՀՀ ԿԳՄՍՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը

2019-11-28

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծի մշակման աշխատանքներն ամբողջացնելու նպատակով հրավիրում ենք բարձրագույն ուսումնական հաստատություններին, գիտական կազմակերպություններին, ակադեմիական լայն հանրության ներկայացուցիչներին և շահագրգիռ բոլոր անձանց` առաջարկություններ ներկայացնել:

Խնդրում ենք կարծիքները, դիտողություններն ու առաջարկությունները մինչև 2019 թվականի դեկտեմբերի 15-ը ներառյալ ներկայացնել հետևյալ էլ․ հասցեին` hes.law@escs.am:

Բրիտանական հեղինակավոր «Rhinegold» պարբերականը՝ ՀՀ ԿԳՄՍ աջակցությամբ անցկացված «Ժամանակակից դասականներ» փառատոնի մասին

Հայաստանում անցկացված «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին անդրադարձել է «Rhinegold» հեղինակավոր պարբերականը։ «Rhinegold»-ը համարվում է բարձրարժեք երաժշտությանն ու կատարողական արվեստին անդրադարձող լավագույն հարթակներից մեկը Մեծ Բրիտանիայում և աշխարհում։

Նոյեմբերի 1-9-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և գլխավոր դիրիժոր ու գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հյուրընկալել էին այնպիսի կոմպոզիտորների, ինչպիսիք են Քշիշտոֆ Պենդերեցկին,…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։