Տեղական և միջազգային համագործակցության զարգացմանն ուղղված համաժողով Վանաձորում

2019-11-07

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք Վանաձորում ս. թ. նոյեմբերի 22-ին կազմակերպում է տեղական և միջազգային համագործակցության զարգացմանն ուղղված համաժողով:

Համաժողովի նպատակն է՝

Համաժողովը կվարեն ոլորտի լավագույն  փորձագետները:

Համաժողովի թեմաներն են՝

1)   Հայաստանում «Էրազմուս+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոն. գործունեությունը, իրականացվող ծրագրերը - փորձագետ՝ Արթուր Նաջարյան,

2)  Բաց երիտասարդական աշխատանքը Հայաստանում - փորձագետ՝ Գայանե Առաքելյան,

3)  Երիտասարդական պետական քաղաքականություն, երիտասարդական ծրագրեր -  փորձագետ՝ Արեգ Թադևոսյան,

4) Տեղական (համայնքային) երիտասարդական քաղաքականություն - փորձագետ՝ Արփինե Հակոբյան:

Համաժողովին կմասնակցեն նաև հյուրեր միջազգային կազմակերպություններից:

Համաժողովի մասնակիցների առաջարկները փորձագետների և համակարգողների կողմից կամփոփվեն, կներկայացվեն ՀՀ ԿԳՄՍՆ և հաշվի կառնվեն նախարարության հետագա ծրագրերի մշակման ընթացքում:

Համաժողովին կարող են մասնակցել Վանաձորի և հարակից համայնքների երիտասարդները, ինչպես նաև երիտասարդների հետ աշխատող մարդիկ (երիտասարդական աշխատող) և երիտասարդական ոլորտի փորձագետները։

Համաժողովին մասնակցել ցանկացողները պետք է մինչև 2019 թվականի նոյեմբերի 18-ը լրացնեն գրանցման թերթիկը հետևյալ հղմամբ՝ http://bit.ly/2NSeL7b :

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։