Էրազմուս+ ծրագրի ամենամյա տեղեկատվական օրեր Երևանում

2019-11-06

Նոյեմբերի 7-ին, ժամը 10.00-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` Վազգեն Սարգսյան 3) կմեկնարկեն  Էրազմուս+ ծրագրի ամենամյա տեղեկատվական օրերը: Միջոցառմանը կմասնակցեն ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինը, միջազգային պատվիրակություն՝ Իսպանիայի Էրազմուս+ ազգային գործակալությունից և 13 իսպանական համալսարանից:

Երկօրյա միջոցառման ընթացքում հանրությունը կտեղեկանա Հայաստանում Էրազմուս+ բարձրագույն կրթության միջազգային ծրագրերի իրականացման արդյունավետության և շարունակականության հնարավորությունների մասին։

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։