«ՀՀ 2020 թ.-ի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթ - II փուլ

2019-11-05

2019 թվականի հուլիսի 22-ին ավարտվեց «ՀՀ 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի առաջին փուլը:
Մրցույթի համար հայտ են ներկայացրել 5 թեկնածու քաղաքներ`  Արմավիրը, Կապանը, Հրազդանը, Գավառը և Գորիսը

Առջևում երկրորդ փուլն է՝ փորձագիտական այցելություններ և քվեարկություն կարճ հաղորդագրությամբ (sms): Առաջիկա օրերին «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեն և փորձագետները կլինեն հայտատու քաղաքներում՝ ծանոթանալու տեղի երիտասարդության և երիտասարդական կազմակերպությունների հետ և այցելելու համայնքի մարզական, մշակութային, ժամանցի և այլ հաստատություններ:

Փորձագիտական այցերն ընթանալու են հետևյալ ժամանակացույցով.

Հրազդան – նոյեմբերի 15-ին
Արմավիր – նոյեմբերի 18-ին
Գավառ – նոյեմբերի 19-ին
Գորիս – նոյեմբերի 21-22-ին
Կապան – նոյեմբերի 22- 23-ին

Նոյեմբերի 5-25-ը ակտիվ է լինելու նաև SMS քվեարկությունը. 1 SMS-ի արժեքը 50 ՀՀ դրամ: Քաղաքների օգտին քվեարկելու համար 1041 կարճ համարին կարող եք ուղարկել՝

Հրազդանի օգտին քվեարկելու համար - EMHR
Արմավիրի օգտին քվեարկելու համար - EMAR
Կապանի օգտին քվեարկելու համար - EMKA
Գորիսի օգտին քվեարկելու համար - EMGO
Գավառի օգտին քվեարկելու համար -  EMGA:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։