Նախարար Ա. Հարությունյանը կմասնակցի «Հայաստանը ժամանակակից երաժշտության քարտեզի վրա» խորագրով միջոցառմանը

2019-11-04

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 16.00-ին‚ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Հայաստանը ժամանակակից երաժշտության քարտեզի վրա» խորագրով միջոցառում‚ որին կմասնակցեն «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի շրջանակում այս օրերին Երևանում գտնվող կոմպոզիտորներ‚ մենակատարներ‚ փառատոնի հյուրեր՝ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին‚ Արամ Խաչատրյանի աշակերտ Գեորգս Պելեցիսը‚ ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը‚ Լյուդվիգ վան Բեթհովենի անվան ասոցիացիայի նախագահ, Բեթհովենի անվան Զատկի փառատոնի գլխավոր տնօրեն Էլժբետա Պենդերեցկան‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Միջոցառմանը ներկա կլինի նաև ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Հանդիպման ընթացքում մտքեր կփոխանակվեն դասական երաժշտության‚ մշակույթի ոլորտում ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության մասին։

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։