Երիտասարդներին հանրային մարմիններում կամավոր աշխատանքի ներգրավման հրավեր

2019-11-01

Ֆրանսիայի քաղաքացիական ծառայությունը («Service civique») ցանկանում է ներգրավել երիտասարդությանը հանրօգուտ աշխատանքներում։ Այն հնարավորություն է ընձեռում 16-ից 25 տարեկան երիտասարդներին 6-ից 12 ամիս ժամանակահատվածով ներգրավվել հանրային/հասարակական նշանակություն ունեցող ոլորտներում՝ որպես կամավորներ։ Այդ ոլորտների թվում են՝

կրթություն,
առողջապահություն,
մշակույթ,
շրջակա միջավայր,
միջազգային զարգացում,
հիշողություն,
սպորտ և այլն։

Քաղաքացիական ծառայության համակարգը գործում է երկու եղանակով՝ ազգային և միջազգային։ Առաջին դեպքում՝ ֆրանսիացի երիտասարդները հանրային կամավոր աշխատանքի են անցնում Ֆրանսիայի տարածքում, իսկ երկրորդ եղանակի պարագայում ֆրանսիացի երիտասարդները մեկնում են արտերկիր, փոխարենը՝ Ֆրանսիան հյուրընկալում է երիտասարդներ նույն երկրից։

Կամավոր երիտասարդների՝ համապատասխան հանրային աշխատանքով ապահովումը տեղի է ունենում շահագրգիռ գործակալության կամ կազմակերպության միջոցով, որը և պարտավորվում է ապահովել երիտասարդի համար պահանջվող աշխատանքը՝ հետևողականորեն կիրառելով քաղաքացիական ծառայության սկզբունքները և ապահովելով աշխատանքի համար պատշաճ պայմաններ։ Նշված ժամանակահատվածում երիտասարդները վարձատրվում են ամսական 580 եվրո ֆիքսված գումարով։ Վերջիններիս աշխատանքային զբաղվածությունը շաբաթական կազմում է միջինը 27-28 ժամ, ինչը թույլ է տալիս ամբողջությամբ չծանրաբեռնել նրանց՝ հնարավորություն տալով ազատ ժամանակը նվիրել այլ օգտակար գործունեության (օրինակ՝ զուգահեռ կրթություն համալսարանում, մասնակցություն մշակութային միջոցառումների և այլն)։ Հնարավորության դեպքում՝ երիտասարդների ուղևորության ու կեցության ծախսերը ծածկում է ընդունող կազմակերպությունը։ Հակառակ դեպքում՝ ներգրավվում են այլընտրանքային շահագրգիռ հիմնադրամներ՝ ծախսերը հոգալու նպատակով։ Հատկանշական է, որ Քաղաքացիական ծառայության գործակալությունը չի հանդիսանում գործընթացն իրականացնող մարմին։ Այն միայն նպաստում է ընդունող կազմակերպությունների միջև կապերի ձևավորմանը և հետևում է, որ կազմակերպություններն ըստ հավուր պատշաճի իրականացնեն ստանձնած պարտավորությունները:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել ՀՀ կրթության, գիոտթւյան, մշակույթի և սպորտի նախարարություն 011 52 85 95 հեռախոսահամարով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։