«Իմ Սարյանը» խորագրով Համահայկական մանկապատանեկան նկարչական ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողություն

2019-10-31

Նոյեմբերի 1-ին, ժամը 14:30-ին «Մերիդիան» էքսպո-կենտրոնի ցուցասրահում (հասցե` Ոսկերիչների 1) ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ, Համահայկական մանկապատանեկան նկարչական 9-րդ մրցույթ-փառատոնի շրջանակում տեղի կունենա «Իմ Սարյանը» խորագրով Համահայկական մանկապատանեկան նկարչական ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը:

Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մանկավարժներ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։