ԿՏԱԿ-ի նոր շենքի բացում

2019-10-29

Հոկտեմբերի 30-ին, ժամը 13։30-ին տեղի կունենա «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» ՊՈԱԿ-ի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը (հասցեն` Բուռնազյան 37, թիվ 16 ավագ դպրոցի հարևանությամբ)։

Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կրթական ծրագրերի գլոբալ պրակտիկայի ղեկավար Հարի Պատրինոսը։

ՀԲ-ի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավում» ծրագրով 2018թ.-ի ապրիլից մեկնարկել էին ԿՏԱԿ-ի նոր տարածքի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը  44.0264.901  դրամ է: ԿՏԱԿ-ն իրականացնում է կրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրումն և շարունակականության ապահովումը:

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել Օֆելյա Կամավոսյանին` 041-66-03-58 հեռախոսահամարով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։