«Համայնք» ամփոփիչ համաժողով

2019-10-28

Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատը 2019 թվականի հոկտեմբերի 31-ից  նոյեմբերի 1-ը ք. Մոսկվայում անցկացնում է «Համայնք» ամփոփիչ համաժողով:
Նշված միջոցառմանը յուրաքանչուր տարի մասնակցում են շուրջ 5000 քաղաքացիական ակտիվիստներ ամբողջ Ռուսաստանից: Ամփոփիչ համաժողովի աշխատանքներին ավանդաբար մասնակցում է ՌԴ  նախագահ Վ. Պուտինը:
Համաժողովին հրավիրվում են քաղաքացիական ակտիվիստներ, հասարակական կազմակերպությունների, բիզնեսի, զանգվածային լրատվամիջոցների  ներկայացուցիչներ, սոցիալական ձեռնարկատերեր, պետական և տեղական ինքնակարավարման մարմինների աշխատակիցներ:
Համաժողովի շրջանակում նախատեսվում է անցկացնել կլոր սեղան «Սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտում ՀԿ-ների ներգրավման փորձը ԱՊՀ երկրներում» թեմայով: Կլոր սեղանը կկայանա ք.Մոսկվայում  Իլյինկա 4 հասցեում:
Անհրաժեշտ տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղումով՝ https://community.accredcenter.ru/expert.html

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։