«100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի հայտերի ընդունման ժակետը երկարաձգվել է

2019-10-25

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի կազմկոմիտեի որոշմամբ երկարաձգվել է մինչև 2019 թվականի նոյեմբերի 3-ը:

2019 թվականին մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝ 

Քիմիական գիտություններ, 
Տեղեկատվական տեխնոլոգիաներ, 
Մանկավարժական գիտություններ, 
Ճարտարապետություն, 
Սոցիոլոգիական գիտություններ:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր: Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները: 

Մրցույթին մասնակցության մանրամասներին կարող եք ծանոթանալ www.erit.am կայքում՝ http://www.erit.am/news/hy/86030:

Հայտերն ահրաժեշտ է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին ուղղված դիմումով՝ ք. Երևան, Աբովյան 9 հասցեով կամ ուղարկել erit.msy@gmail.com էլեկտրոնային հասցեով՝ էլեկտրոնային փոստի «Թեմա» բաժնում նշելով անվանակարգը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։