Մրցույթ` «Երևանի թիվ 8 արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

2019-10-23

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ` «Երևանի թիվ 8 արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
«Երևանի թիվ 8 արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն սահմանած կարգով ստացած հավաստագիր:
Երևանի թիվ 8 արհեստագործական ուսումնարանի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում (ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով),                                                
բ) աշխատանքային  գրքույկի  պատճենը,
գ) անձնագրի պատճենը,
դ) հավաստագրի պատճենը,
ե) տվյալ հաստատության հինգ տարվա զարգացման ծրագիր:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել  2019 թվականի հոկտեմբերի 29-ից  նոյեմբերի 27-ը ներառյալ, ժամը՝ 10:00 -ից 13:00-ը  (բացի շաբաթ և կիրակի օրերից)  նախարարության անձնակազմի կառավարման վարչություն: Հասցեն` Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռախոս` 58-34-83:
Մրցույթը տեղի կունենա  2019 թվականի դեկտեմբերի 4-ին, ժամը՝ 15:00-ին՝ Երևանի թիվ 8 արհեստագործական ուսումնարանում:  Հասցեն` ք. Երևան, Էրեբունի զանգված, Վ.Ավանեսովի փողոց 1:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։