Երիտասարդական ֆորում

2019-10-23

ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը տեղեկացնում է, որ 2020 թ. մարտին կայանալիք Թմրամիջոցների հանձնաժողովի նիստի շրջանակներում տեղի է ունենալու երիտասարդական ֆորում: Ֆորումին մասնակցելու համար հրավիրվում են 14-18 տարեկան պատանիներ, ովքեր իրենց դպրոցներում կամ համայնքներում ներգրավված են թմրամիջոցների օգտագործման կանխարգելմանը և առողջ ապրելակերպի տարածմանն ուղղված ծրագրերում կամ նախաձեռնություններում: Միջոցառման աշխատանքային լեզուն անգլերենն է:

Կազմակերպիչներն ունեն սահմանափակ ֆինանսական միջոցներ միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներից ընտրված մասնակիցների ծախսերը հոգալու համար:

Ֆորումին մասնակցել ցանկացողները պետք է մինչև ս. թ. նոյեմբերի 13-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնեն կամ erit.msy@gmail.com և info@edu.am էլ. հասցեներին ուղարկեն՝

կոնտակտային տվյալներ
հակիրճ ինքնակենսագրություն
անգլերենով տեղեկատվություն թմրամիջոցների օգտագործման կանխարգելմանը և առողջ ապրելակերպի տարածմանն ուղղված ծրագրերում կամ նախաձեռնություններում իրենց կատարած աշխատանքների վերաբերյալ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։