ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ` ֆինանսաբյուջետային վարչության մշակույթի և սպորտային ծրագրերի ֆինանսավորման բաժնում փորձագետ ներգրավելու համար

2019-10-21

Փորձագետը ներգրավվում է Նախարարության  ֆինանսաբյուջետային վարչության մշակույթի և սպորտային ծրագրերի ֆինանսավորման բաժնի կանոնադրական խնդիրները լուծելու համար սահմանված գործառույթների և հանձնարարականների իրականացման համար:

Աշխատանքային պարտականություններն են`

սպորտի ու երիտասարդական ոլորտի կազմակերպություններից բյուջետային և ՄԺԾԾ հայտերի հավաքագրում, ստացված հայտերի ուսումնասիրություն, ամփոփում,
սպորտի ու երիտասարդական ոլորտի բյուջետային գործընթացի շրջանակում տարեկան բյուջետային ոչ ֆինանսական չափորոշիչների մշակման աշխատանքների կազմակերպում,
տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված սպորտի ու երիտասարդական ոլորտի ծրագրերի միջհոդվածային վերաբաշխման հայտերի պատրաստում,
տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված սպորտի ու երիտասարդական ոլորտի միջծրագրային վերաբաշխումներ կատարելու անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի կազմում, իրականացնում է նույն գործընթացը նաև Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին իրականացվող նպատակային ծրագրերի մասով,
Նախարարության ենթակայության սպորտի ու երիտասարդական ոլորտի հաստատությունների, առանձին ծրագրերի մասով պայմանագրերի կազմում,
սպորտի ու երիտասարդական ոլորտի տարեկան ծրագրերի գանձապետական ծախսերի նախահաշիվների, պայմանագրերի քաղվածքների մուտքագրում CLIENT-TRESUARY համակարգ,
սպորտի ու երիտասարդական ոլորտի կազմակերպությունների ամսական կամ ընթացիկ ֆինանսավորման հայտերի և հաշվետվությունների վերլուծություն, ֆինանսավորման հայտերի պատրաստում և հաստատման ներկայացում,
իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստում, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցերի մշակում,
Նախարարության համակարգում ֆինանսական կառավարման արդյունավետ համակարգերի առկայության, Նախարարության տրամադրության տակ գտնվող ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման վերաբերյալ առաջարկությունների պատրաստումը:

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

1) ՀՀ քաղաքացիություն,
2) «Գործարարություն և վարչարարություն» կամ «Տնտեսագիտություն» մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն,
3) Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
4) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու  ունակություն,
5) Գրական հայերենի տիրապետում,
6) պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամա-բանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

Փորձագետ ներգրավելու ժամկետն է 6/վեց/ ամիս:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան  3, Կառավարական տուն 2,
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 14.00-18.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2019թ. հոկտեմբերի 23-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 5-րդ հարկ, հեռ.` 011-51-63-11, էլեկտրոնային փոստի հասցեն` el.muradyan@mincult.am ):

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։