Ի գիտություն օտարերկրյա պետություններում սովորող ՀՀ քաղաքացիների

2019-10-18

Օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող ՀՀ քաղաքացիները տարկետում ստանալու համար պետք է դիմեն  ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»   ՀՕ-195Ն օրենքի 22-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 12.04.2018թ. 430-Ն որոշմամբ հաստատված «Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին» կարգի` այն քաղաքացիները, որոնց 18 տարին արդեն  լրացել է կամ լրանում է  մինչև դեկտեմբերի 31-ը,  փաստաթղթերը պետք  է ներկայացնեն մինչև 2019 թ. նոյեմբերի 15-ը: Այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է հունվարի 1-ից  հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, փաստաթղթերը կարող են  ներկայացնել մինչև 2020 թ. մայիսի 15-ը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։