«Inter IT» օլիմպիադա թվային տնտեսության շրջանակում

2019-10-16

Իննոպոլիս համալսարանն առաջին անգամ կազմակերպում է միջազգային «Inter IT» օլիմպիադա թվային տնտեսության շրջանակում, կրթական առցանց դասընթացներ դպրոցականների համար և առցանց կրթություն՝ Ռուսաստանի սահմաններից դուրս ռուսական դպրոցների ուսուցիչների համար: Առցանց դասընթացի շրջանակում սովորելն ուղղված է երեխաների հմտությունների զարգացմանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և նախապատրաստում է միջազգային «Inter IT» օլիմպիադային, որն անցկացվելու է Իննոպոլիս համալսարանում 2019 թվականի դեպտեմբերի 14-17-ը:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել innopolis.ru, innopolis.university կայքեր, կամ զանգահարել +7(843)203-92-53(доб.900) հեռախոսահամարով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։