«Կովկասը 1991-ից հետո» խորագրով 4-րդ միջազգային գիտաժողով

2019-10-09

2019թ. դեկտեմբերի 5-6-ը Վարշավայի համալսարանի Արևելաեվրոպական հետազոտությունների կենտրոնը նախատեսել է անցկացնել «Կովկասը 1991-ից հետո» խորագրով 4-րդ միջազգային գիտաժողովը, որին հրավիրվում են մասնակցել Հյուսիսային և Հարավային Կովկասի հարցերով զբաղվող փորձագետներ և երիտասարդ հետազոտողներ:
Վարշավայի համալսարանում կայանալիք գիտաժողովի աշխատանքային լեզուներն են լեհերենն ու անգլերենը: Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև ս.թ. նոյեմբերի 1-ը համապատասխան հայտեր (հոդվածի վերնագիր, մեկ էջ սեղմագիր, հեղինակի կարճ կենսագրություն) ներկայացնել հետևյալ էլեկտրոնային հասցեին. programy.studium@uw.edu.pl
Գիտաժողովի թեմաները և մասնակցության առավել մանրամասն տվյալները ներկայացված են հետևյալ կայքէջում. https://english.studium.uw.edu.pl/the-caucasus-after-1991-call-for-papers/ 
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։