«Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին» համաժողով

2019-10-08

Հոկտեմբերի 9-ին ժամը 09:30-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում 
տեղի կունենա «Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին» խորագրով համաժողով՝ նվիրված Արևելյան գործընկերության տասնամյակին: 

Համաժողովը Եվրոպական միության աջակցությամբ կազմակերպել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ:

Բացման խոսքով հանդես կգան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը և ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։