ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ժամանակակից արվեստի վարչությունում փորձագետ ներգրավելու համար

2019-10-08

Հայասատանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է  ժամանակակից արվեստի վարչությունում փորձագետ ներգրավելու համար
Փորձագետը ներգրավվում է Նախարարության  ժամանակակից արվեստի վարչության կանոնադրական խնդիրները լուծելու համար սահմանված գործառույթների և հանձնարարականների իրականացման համար:
Աշխատանքային պարտականություններն են`

1)Իրականացնում է թատերարվեստի ոլորտի (այսուհետ` Ոլորտ) օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակումը, Նախարարին և Գլխավոր քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ թատերարվեստի բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.
2)իրականացնում է պետական մշակութային քաղաքականության նպատակով Ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` ՊՈԱԿ-ներ) սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան, միջնա¬ժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակման գործընթացը,
3)իրականացնում է  հայեցակարգերի ու պետական նպատակային ծրագրերի գործընթացը.
4)իրականացնում է Ոլորտի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակումը. 
5)իրականացնում է Ոլորտի ՊՈԱԿ-ների համակարգումը, ոչ ֆինանսական ցուցանիշների գործունեու¬թյան փաստա¬թղթային ուսումնասիրությունների ու վերլուծությունների աշխատանքներ.
6)իրականացնում է ՊՈԱԿ-ների հետ կնքվող դրամաշնորհի, տարեկան պայմանագրերի բովանդակային դրույթների մշակման աշխատանքներ.
7)իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ստեղծագործական խմբերի, մշակութային կազմակերպությունների միջև տարածաշրջանային համագործակցության և հյուրախաղային գործունեության ընդլայնման, ստեղծմանն ու զարգացմանը նպաստող ծրագրերի գործընթացը
8)իրականացնում է Ոլորտի մասնագետների պատրաստման, վերապատրաստման, վերաորակավորման վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու գործընթացը.
9)իրականացնում է մշակույթի բնագավառում իրենց վաստակով նշանավոր անձանց և արվեստագետներին պետական պարգևների, մրցանակների, պատվավոր կոչումների, գեղարվեստական խմբերին ու թատրոններին՝ ակադեմիական, վաստակավոր և ազգային կոչման, ինչպես նաև նախարարության պարգևների շնորհման առաջարկություններ ներկայացնելու գործընթացները,
10)իրականացնում է նախարարության պատվերով իրականացվող դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցույթի մասնակցության ապահովման աշխատաններ,
11)իրականացնում է Ոլորտի ՊՈԱԿ-ների ստեղծագործական գործունեության տարեկան հաշվետվությունների և եզրակացությունների ուսումնասիրման և վերլուծության աշխատանքներ,
12)իրականացնում է ստեղծագործական ծրագրերի բովանդակային հաշվետվության ամփոփման և  եզրակացությունների կազմման աշխատանքներ,
13)իրականացնում է պետական կազմակերպություններ ստեղծելու, վերակազմակերպելու և իր ենթակայությանը հանձնված պետական կազմակերպությունները պատմական, հասարակական-քաղաքական, մշակույթի, արվեստի, գիտության նշանավոր գործիչների և անձանց անուններով կոչելու առաջարկները ներկայացնելու գործընթացներ,
14)իրականացնում է Ոլորտին վերաբերող հիշարժան տարեթվերի և հոբելյանական ծրագրերի մշակման և կազմակերպման գործընթացը, 
15)իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում գործող ստեղծագործական խմբերի, ստեղծագործող անհատների և միջազգային մշակութային կազմակերպությունների միջև համագործակցության, կապերի և փոխանակումների ստեղծման ու զարգացման նպաստող ծրագրերի առաջարկություններ,
16)իրականացնում է օտարերկրյա պետություններում Ոլորտի մշակութային համագործակցության նպատակով ստեղծագործական խմբերի, անհատ կատարողների, ստեղծագործողների հյուրախաղերի իրականացման, փառատոների, մրցույթների, վարպետության դասերի մասնակցության, ինչպես նաև համապատասխան մասնագետների գործուղման առաջարկություններ ներկայացնելու աշխատանքներ.
17)իրականացնում է Ոլորտում նպատակային պետական ծրագրերի, առանձին միջոցառումների և դրանց իրականացման ձևերի ու կարգերի վերաբերյալ առաջարկություններ, մասնակցում է դրանց մշակման և այլ աշխատանքներին.
18)իրականացնում է Ոլորտի հայեցակարգերի, ռազմավարության, Ոլորտը կարգավորող իրավական ակտերի ու Ոլորտի բնականոն գործունեությունն ապահովող չափորոշիչների, մեթոդական ցուցումների, պարզաբանումների և այլ փաստաթղթերի նախագծերի մշակման, ինչպես նաև գործող փաստաթղթերում փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկություններ,
19)իրականացնում է միջազգային և հանրապետական մրցույթների,  փառատոների, ինչպես նաև գիտաժողովների, համաժողովների և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման ծրագրերի մշակման գործընթացը,
20)իրականացնում է քաղաքացիների նամակների (դիմումների ու բողոքների) քննարկման, դրանցում արծարծված հարցերի լուծմանը նպաստող աշխատանքներ,
21)իրականացնում է նախատեսված ծրագրերի և միջոցառումների կատարման ընթացքի մասին հաշվետվությունների տրամադրման գործընթացը,
22)իրականացում է նախարարության կայքում տեղադրելու համար նախարարի տեղակալին և գլխավոր քարտուղարին՝ Վարչության կողմից իրականացվող գործառույթների վերաբերյալ տեղեկույթի տրամադրման գործընթացը.
23)իրականացնում է մասնագիտական խորհուրդների և հանձնաժողովների աշխատանքների կազմակերպումն և համակարգումը, աշխատակարգերի մշակումը, արձանագրությունների կազմումը:
Փորձագետին ներկայացվող պահանջներն են.
1) ՀՀ քաղաքացիություն, 
2) Թատերական արվեստ կամ Երաժշտական արվեստ կամ Կատարողական արվեստ կամ Պարարվեստի ռեժիսուրա մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն,
3) Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, 
4) Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու  ունակություն,
5) Գրական հայերենի տիրապետում,
6) պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամա-բանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

Փորձագետ ներգրավելու ժամկետն է 6/վեց/ ամիս: 
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրու-թյուն, հարցազրույց:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
Դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների  և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից  ներկայացվող պահանջների  բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների),  աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինողժամանակավոր զորակոչային  տեղամասից կցագրման  վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝
պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,
օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,
օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,
«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան  3, Կառավարական տուն 2,  
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:30-12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2019թ. հոկտեմբերի 11-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 5-րդ հարկ, հեռ.` 011-51-63-11, էլեկտրոնային փոստի հասցեն` el.muradyan@mincult.am ):

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։