ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ժամանակակից արվեստի վարչությունում փորձագետ ներգրավելու համար

2019-10-03

Հայասատանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է  ժամանակակից արվեստի վարչությունում փորձագետ ներգրավելու համար

Փորձագետը ներգրավվում է Նախարարության  ժամանակակից արվեստի վարչության կանոնադրական խնդիրները լուծելու համար սահմանված գործառույթների և հանձնարարականների իրականացման համար:
Աշխատանքային պարտականություններն են`
1)Կինոարվեստի ոլորտի պետական քաղաքականության վերլուծություն, միտումների և օրինաչափությունների ուսումնասիրություն  և դրա կառավարման սկզբունքների, իրականացման ձևերի ու կարգերի բարելավման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
2)Կինոոլորտում նպատակային պետական ծրագրերի, առանձին միջոցառումների և դրանց իրականացման ձևերի ու կարգերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում, ինչպես նաև` դրանց մշակում և իրագործում,
3)Կինոոլորտի հայեցակարգերի, ռազմավարության, Ոլորտը կարգավորող իրավական ակտերի ու Ոլորտի բնականոն գործունեությունն ապահովող չափորոշիչների, մեթոդական ցուցումների, պարզաբանումների, ուղեցույցների և այլ փաստաթղթերի նախագծերի մշակում, ինչպես նաև` գործող փաստաթղթերում փոփոխությունների և լրացումների կատարում,
4)Կինոոլորտի վերաբերյալ մասնագիտական և փորձագիտական եզրակացությունների, առաջարկությունների, իրավական ակտերի և այլ փաստաթղթերի նախապատրաստում,
5)Վարչության և կառուցվածքային մյուս ստորաբաժանումների միջև Ոլորտին առնչվող փաստաթղթաշրջանառության իրականացում,
6)Հայաստանում և արտերկրում կայանալիք կինոփառատոներին, կինոշուկաներին, կինոհարթակներին հայ կինոգործիչների և հայկական կինոարտադրության ֆիլմերի շարունակական և ներկայանալի մասնակցության համակարգում,
7)Կինոոլորտին առնչվող հարցերով Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական, գիտական ու այլ կազմակերպությունների, ստեղծագործական միությունների հետ Վարչության համագործակցության իրականացում,
8)Նախարարության մրցութային դրամաշնորհային ծրագրերի իրականացման ոլորտային գործընթացի ապահովում
9)Պետական և այլ կազմակերպությունների՝ ոլորտին առնչվող գործունեության վերլուծության, միտումների և օրինաչափությունների ուսումնասիրություն,
10)Քաղաքացիների նամակներում և դիմումներում բարձրացված Ոլորտին վերաբերող հարցերի  ուսումնասիրություն և անհրաժեշտ դեպքերում քաղաքացիների ընդունելություն
11)Կինոոլորտի տարբեր ուղղությունների համաչափ զարգացման ապահովման հետ կապված գործընթացների ուսումնասիրություն,
12)Նախարարության կողմից համապատասխան մարմիններին և կազմակերպություններին ներկայացվող ոլորտին վերաբերող զեկուցումների, հաշվետվությունների, առաջարկությունների և այլ փաստաթղթերի նախագծերի նախապարտաստում:
Փորձագետին ներկայացվող պահանջներն են.
1) ՀՀ քաղաքացիություն, 
2) «Կինոարվեստ» կամ «Հեռուստամշակույթ» կամ «Մեդիաարվեստ» մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն,
3) Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, 
4) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու  ունակություն,
5) Գրական հայերենի տիրապետում,
6) պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամա-բանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:
Փորձագետ ներգրավելու ժամկետն է 6/վեց/ ամիս: 
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրու-թյուն, հարցազրույց:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
Դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների  և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից  ներկայացվող պահանջների  բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների),  աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինողժամանակավոր զորակոչային  տեղամասից կցագրման  վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝
պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,
օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,
օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,
«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան  3, Կառավարական տուն 2,  
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:30-12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2019թ. հոկտեմբերի 8-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 5-րդ հարկ, հեռ.` 011-51-63-11, էլեկտրոնային փոստի հասցեն` el.muradyan@mincult.am ):

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։