Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով «Օտար լեզուներ» աշխատանքային խմբի ղեկավարի ընտրության մրցույթ

2019-10-03

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով հայտարարում է խորհրդատուի ընտրության մրցույթ: 

Ընտրված խորհրդատուն կղեկավարի «Օտար լեզուներ» աշխատանքային խմբի աշխատանքները` վերանայելու տվյալ ոլորտի առարկայական չափորոշիչները և ծրագրերը: Մասնավորապես, տվյալ խորհրդատվական ծառայությունը ներառում է հետևյալ աշխատանքները.

1. Ուսումնասիրել`

• Կրթության մասին ՀՀ օրենսդրությունը, հանրակրթության պետական չափորոշիչը (ՀՀ կառավարության 8 ապրիլի 2010 թվականի N439-Ն որոշում), ՀՀ որակավորումների ազգային շրջանակը (ՀՀ կառավարության 7 հուլիսի 2016 թվականի N 714–Ն որոշում), հանրակրթության (1-12 դասարաններ) առարկայական չափորոշիչները և ծրագրերը՝ ներառյալ 10-12-րդ դասարաններում հոսքային ուսուցման ծրագրերը,

• Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման կարիքների գնահատման հետազոտության հաշվետվությունը,

• Ազգային կրթակարգի նախագիծը,

• ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակած հայեցակարգային փաստաթղթերը,

• Հանրակրթության որակի վերաբերյալ այլ հաշվետվությունները

2. Մասնակցել նշված ոլորտի աշխատանքային խմբի անդամների ընտրության գործընթացին:

3. Կազմակերպել առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայումը:

4. Կազմակերպել աշխատանքային խմբի հանդիպումները:

5. Հանձնարարել առաջադրանքներ աշխատանքային խմբի անդամներին:

6. Խմբագրել և վերանայել աշխատանքային խմբի մշակած փաստաթղթերը:

7. Մասնակցել սեմինարների, հանդիպումների` ներկայացնելով և քննարկելով կատարված աշխատանքները և վերանայված փաստաթղթերը:

8. Մասնակցել վերանայված առարկայական չափորոշիչների և ծրագրերի մասնագիտական և հանրային քննարկումներին:

9. Պատասխանատու լինել վերանայված առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերջնական տարբերակի համար:

10. Կազմակերպել առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերապատրաստման մոդուլների մշակումը:

11. Կազմակերպել փորձնական դպրոցներում ուսուցիչների վերապատրաստումը` փորձարկելու համար վերանայված առարկայական չափորոշիչները և ծրագրերը:

12. Իրականացնել մոնիտորինգի այցեր փորձնական դպրոցներում և ամփոփել արդյունքները:

13. Մասնակցել փորձնական դպրոցների ուսուցիչների հետ կազմակերպված հանդիպումներին:

14. Իրականացնել վերապատրաստողների վերապատրաստում` ներկայացնելու առարկայական չափորոշիչները և ծրագրերը դպրոցներում:

15. Իրականացնել տեղեկատվական սեմինարներ դասագրքեր մշակողների համար:


Նկարագրված աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2019թ. հոկտեմբերից մինչև 2021թ. առաջին կիսամյակ ընկած ժամանակահատվածում:

Դիմող թեկնածուները պետք է բավարարեն փորձի և որակավորման հետևյալ պայմաններին.

• Թեկնածուի ընդհանուր որակավորումը.

- բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում

- գիտամանկավարժական հետազոտությունների իրականացման փորձ

• Թեկնածուի ընդհանուր փորձը

- առնվազն տաս տարվա մասնագիտական աշխատանքային փորձ

- լավ ղեկավարի և կազմակերպչի հմտություններ

- գերազանց հաղորդակցվելու, ներկայացնելու և բանակցելու հմտություններ

• Թեկնածուի հատուկ փորձը

- կրթական ծրագրերի մշակման/իրականացման փորձ

- կրթության զարգացմանը և ուսումնական ծրագրերի բարեփոխումներին ուղղված միջազգային փորձի և ժամանակակից միտումների լավ իմացություն

- կրթական չափորոշիչների, ծրագրերի և/կամ թեստերի մշակման ուղղությամբ նախկին փորձառությունը կդիտվի որպես առավելություն

Թեկնածուների գնահատումը կիրականացվի հետևյալ կերպ.

- ընդհանուր որակավորումը– 30 միավոր

- ընդհանուր փորձը - 30 միավոր

- հատուկ փորձը - 40 միավոր

Դիմող թեկնածուները դիմումին կից պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

• ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունը` անուն, ազգանուն, ծննդյան թիվ, կրթություն, մասնագիտացում, աշխատանքային փորձ:

• կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:

Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ` ք. Երևան, Ս. Վրացյան փող. 73 հասցեով, կամ էլ. փոստով (info@cfep.am) մինչև 2019թ. հոկտեմբերի 8-ը, ժամը 17:00-ն:

Այն թեկնածուները, որոնք դիմել են 2019թ. նախորդ ամիսներին հայտարարված «Օտար լեզուներ» աշխատանքային խմբի ղեկավարի պաշտոնի համար, կարող են նորից դիմել. նրանց հայտերը կդիտարկվեն նաև սույն մրցույթի շրջանակում:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոնշյալ հասցեով կամ 57-56-90 (24) հեռախոսահամարով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։