Կմեկնարկի Essentials of Youth Policy բաց առցանց դասընթացը

2019-10-01

Երիտասարդության ոլորտում Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի համագործակցության շրջանակում կազմակերպվում և առաջարկվում է Essentials of Youth Policy բաց առցանց դասընթացը: 
Դասընթացը նախատեսված է մասնավորապես տարբեր մակարդակներում երիտասարդական քաղաքականություն մշակողների, երիտասարդական աշխատողների, երիտասարդ առաջնորդների երիտասարդական ՀԿ-ների և երիտասարդական ոլորտի հետազոտողների համար:
Դասընթացի նպատակն է մասնակիցներին տալ գիտելիքներ երիտասարդական քաղաքականության «հիմունքների», առանցքային բաղադրիչների, սկզբունքների և մոտեցումների, երիտասարդական քաղաքականության շրջանակ ստեղծելու, երիտասարդական քաղաքականության մշակման, իրականացման և գնահատման հիմնական փուլերի, երիտասարդության քաղաքականության մեջ ներգրավվելու տարբեր եղանակների և ոլորտին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:
Դասընթացը կսկսվի հոկտեմբերի 7-ին և կտևի 6 շաբաթ, բաց է բոլոր հետաքրքրվածների համար, անվճար է, ճկուն և ինտերակտիվ: 
Դասընթացին մասնակցելու համար պետք է գրանցվել հետևյալ հղումով՝ https://www.canvas.net/browse/council-of-europe/courses/essentials-of-youth-policy:  

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։