Եվրոպական ժառանգության օրերի բացումը Ամբերդ ամրոցում

2019-09-26

Սեպտեմբերի 28-ին, ժամը 11:00-ին Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցում տեղի կունենա Եվրոպական ժառանգության օրերի բացման պաշտոնական արարողությունը:

Միջոցառմանը Ներկա կլինեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, Եվրոպական միության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Անդրեա Վիկտորինը:

Լրատվամիջոցների համար նախատեսվում է տրանսպորտային միջոց, որը կշարժվի սեպտեմբերի 28-ին՝ ժամը 09:30-ին, Վազգեն Սարգսյան 3 (ԱԳՆ դիմաց) հասցեից:

Տեղերը սահմանափակ են, խնդրում ենք գրանցվել նախապես՝ մասնակցությունը հաստատելով մինչև սեպտեմբերի 27-ը՝ ժամը 16:00-ը՝ զանգելով հետևյալ հեռախոսահամարին- 094 700 974- Մանե Մադոյան:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։