«Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին» համաժողով` նվիրված Արևելյան գործընկերության 10-ամյակին

2019-09-23

 Հոկտեմբերի 9-ին Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում  տեղի կունենա  «Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին» խորագրով համաժողով,  որին կարող են  մասնակցել ՀՀ երիտասարդական հասարակական կազմակերպությունները:

Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված համաժողովը կազմակերպվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համագործակցության շրջանակներում:

Համաժողովը նպատակ ունի միավորելու ԵՄ-ի և Արևելյան գործընկեր երկրներին, ինչպես նաև տեղական ու միջազգային երիտասարդական հասարակական կազմակերպություններին և ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներին մեկ համընդհանուր գաղափարի շուրջ:

Համաժողովը հանդիսանում է ՀՀ-ԵՄ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության կարևորագույն հարթակ՝ կրթության, երիտասարդության, ստեղծարար մտածողության և թվային օրակարգերի հարցերը քննարկելու, անդամ երկրների և մի շարք միջազգային կազմակերպությունների փորձի փոխանակում իրականացնելու և գործընկերության հաջորդ փուլերը ուրվագծելու համար:

Համաժողովի առանցքային նպատակներն են.

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։