Մրցույթ` «Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնի համար

2019-09-19

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ գործադիր մարմնի՝ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
«Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան»  ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն սահմանած կարգով ստացած հավաստագիր:
Արագածի արհեստագործական պետական ուսումնարանի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում (ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով),                                                
բ) աշխատանքային  գրքույկի  պատճենը,
գ) անձնագրի պատճենը,
դ) հավաստագրի պատճենը,
ե)տվյալ հաստատության հինգ տարվա զարգացման ծրագիր:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել  2019 թվականի սեպտեմբերի 25-ից  հոկտեմբերի 25-ը ներառյալ, ժամը՝ 10:00 –ից 13:00-ը  (բացի շաբաթ և կիրակի օրերից)  նախարարության անձնակազմի կառավարման վարչություն: Հասցեն` Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռախոս` 58-34-83:
Մրցույթը տեղի կունենա  2019 թվականի նոյեմբերի 1-ին, ժամը 11:00 -ին՝ Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում:  Հասցեն` ք.Երևան, Նորքի 4-րդ զանգված, Գյուլիքեխվյան 20

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։